Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Շախտյորը Դոնեցկում 4:0 հաշվով պարտության է մատնել Վոլինին: Դաշտի տերերի երկրորդ գնդակը խփել է Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: Շախտյորը 58 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում ընթացող Կիեւի Դինամոն ունի 46 միավոր: Վոլինը 29 միավորով 7-րդն է:
Շախտյոր - Վոլին` 4:0
Ժադսոն (42, 11մ), Մխիթարյան (69), Տեյշեյրա (70), Մորենո (86)





























