Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբում ավարտվեց 2-րդ տուրը: Չեմպիոն Փյունիկը չկարողացավ հաղթել Գանձասարին, իսկ Շիրակն առավելության հասավ Իմպուլսի նկատմամբ:

Երկու տուրից հետո 4-ական միավոր ունեն Միկան, Փյունիկը եւ Շիրակը, որոնք զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին երեք տեղերը:

Հայաստանի առաջնություն, 2-րդ տուր

Փյունիկ - Գանձասար` 1:1

Մարկոս Պինեյրո Պիզելի, 40 - Արթուր Քոչարյան, 79

Շիրակ - Իմպուլս`2:1

Գեւորգ Հովհաննիսյան, 22, Անդրանիկ Բարիկյան, 85 - Գագա Տիբիլաշվիլի, 45+2

19 մարտի

Արարատ - Միկա` 0:3

Էդնեյ դե Օլիվեյրա, 4, Նարեկ Բեգլարյան, 6, Դոն Ֆանգժու, 90+3

Բանանց - Ուլիս` 1:3

Բրունո Կորեա, 45 - Արտյոմ Ադամյան, 61, Նորայր Սահակյան, 83, Գեորգի Կրասովսկի, 87