Քիրքուքի կենտրոնում 2 ուղեւորատար ավտոբուսներում պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է Rudaw-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ առաջին պայթյունից մեկ կին է զոհվել, եւս 4-ը վիրավոր է: Երկրորդ պայթյունի հետեւանքով 12 մարդ է տուժել:

Երկու ավտոբուսներում ինքնաշեն պայթուցիկ սարքեր են պայթեցվել: Ընդհանուր առմամբ, 18 մարդ է տուժել:

Պայթյունների համար որեւէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: