Մադրիդի կենտրոնում տեղակայված  խոշորագույն  «Գրքի Տուն» գրախանութի հանդիսությունների սրահում մարտի 17-ին տեղի է ունեցել Իսպանիայում ՀՀ դեսպանության եւ Մարկո Պոլոյի անունը կրող հեղինակավոր տուրիստական գործակալության (Club Marco Polo) կողմից կազմակերպված շնորհանդեսը` նվիրված Հայաստանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ բանախոսն էր գործակալության կոմերցիոն տնօրեն Խոսե Լուիս Անգուլոն, ով վերջերս  Հայաստան այցելելուց հետո իր տպավորությունները կիսեց դահլիճում հավաքված գործընկերների եւ հանրության առջեւ` ներկայացնելով հայերին որպես  «իրապես դեպի եվրոպական ընտանիք ձգտող մի փոքրիկ, բայց փառապանց ազգ, որը դարեր շարունակ եղել է եվրոպական քաղաքակրթության  փարոսն ու հաղորդիչը Արեւելքում»: Հանդեսի ընթացքում հնչում էին հայկական ազգային մեղեդիներ: Եզրափակիչ խոսքով հանդես է եկել Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: