Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 126 շենքի հարակից տարածքում մարտի 19-ի գիշերը մեքենան բախվել է ծառին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Գեւորգ Հակոբյանին պատկանող «ՋՄՍ» մակնիշի 01 ՕՕ 013 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով Գ.Հակոբյանը ստացել է ոտքերի վնասվածք:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ Գ.Հակոբյանը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրով:
Գ.Հակոբյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար:





























