Մարտի 18-ին՝ժամը 09.15-ին,  ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի էլեկտրագնացքում` Արմավիր-Քարակերտ հատվածում ընթանալիս, մարտի 18-ի առավոտյան տրանսպորտային ոստիկանները հայտնաբերել են առանց հսկողության թողնված կասկածելի պայուսակ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտենի կայարանում  բոլոր ուղեւորները տարհանվել են, գնացքը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Արտենի կայարան են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պայուսակի զննումից հայտնաբերվել են են հագուստ եւ լոգանքի պարագաներ: Դեպքի վայր ժամանած սակրավորների կողմից նույնպես կատարվել է պայուսակի զննում: