Հունիսի 27-ին ժամը 21:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 28-ամյա Ա. Ս-ն վարելով « OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտի Գ. Նժդեհ փողոցի թիվ 17 տան դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել հակառակ երթեւեկելի մասում՝ Երեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Տ. Գ-ի կողմից կայանված «MERCEDES-BENZ S 350» մակնիշի ավտոմեքենային, իսկ «MERCEDES-BENZ S 350»-ն էլ բախվել է Երեւան քաղաքի բնակիչ, 39-ամյա Մ. Ա-ի կողմից կայանված «NISSAN X-TERRA 4.0» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով «OPEL ASTRA»-ի վարորդ՝ Ա. Ս-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» :

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել « OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ գտնվելը։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: