Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի մարտի 26-ին կայանալիք Ռուսաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը, տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, ժամը 19:00-ին:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Ստեփան Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Յագելոնիա», Լեհաստան
Արարատ Առաքելյան «Բանանց»
Հրայր Մկոյան «Միկա»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան «Լեխիա», Լեհաստան
Վալերի Ալեքսանյան «Ուլիս»

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Արտակ Դաշյան «Բանանց»
Լևոն Պաչաջյան «Սանատ Նաֆտ», Իրան

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Մարկոս Պիզզելի «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Կրասնոդար», Ռուսաստան
Ռոբերտ Զեբելյան «Դինամո» Մ, Բելառուս

Մարզումների ցուցակը`

22.03 մարզում ՀՖՖ տեխնիկական կենտրոն «փակ» 17:00
23.03 մարզում ՀՖՖ տեխնիկական կենտրոն «փակ» 18:00
24.03 մարզում «Հանրապետական» մարզադաշտ «բաց» (առաջին 15 րոպե) 18:30
25.03 մարզում ՀՖՖ տեխնիկական կենտրոն «փակ» 18:00
26.03 խաղ Հայաստան-Ռուսաստան 19:00