ՌԻԱ Նովոստիի Երեւան - Մոսկվա տեսակամուրջում ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Ռուսաստան խաղում դաշտի տերերի գլխավոր հաղթաթուղթն անվանել է տաղանդավոր երիտասարդներին եւ մարտական բնավորությունը: Բիշովեցը հատուկ ուշադրություն է հրավիրել Յուրա Մովսիսյանի եւ Հենրիխ Մխիթարյանի խաղի վրա: Անվանի մասնագետի կարծիքով, Հայաստանի հավաքականը կարող է խաղալ երկու կամ երեք հարձակվողներով:

Տեսակամուրջի մյուս մասնակից ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր Սերգեյ Պողոսյանը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականն իրական հնարավորություն ունի մարտի 26-ին Երեւանում հաղթել ռուսական թիմին, որովհետեւ մեր թիմը վերելք է ապրում, լավ մարզավիճակում է, կոլեկտիվ խաղ է ցուցադրում եւ տարբերվում է Հայաստանի հավաքականի նախորդ կազմերից:

Հիշեցենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ խումբը 9 միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը: Երկուական միավոր են հետ Հայաստանը, Իռլանդիան եւ Սլովակիան:

Ռուսաստան - Հայաստան պատասխան հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 4-ին Մոսկվայում: