Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. հունիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 52-ամյա Գ. Պ.-ին պատկանող առանձնատան բակում վիճաբանություն է առաջացել վերջինիս եւ նույն քաղաքի բնակիչ, 35-ամյա Ժ. Ս.-ի միջեւ, որի ընթացքում վերջինս հարվածներ է հասցրել Գ. Պ.-ին։
Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վիճաբանության արդյունքում Գ.Պ.-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել է Մարտունու շրջանային բուժմիավորում:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:




























