ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 1-ին, ընդունել էր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին NEWS.am-ին հայտնում ՀՀ կառավարությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության առկա ծրագրերին եւ ապագա հնարավոր նախաձեռնություններին:
Մհեր Գրիգորյանը եւ Պյոտր Սվիտալսկին քննարկել են ռազմավարությունների մշակման ընթացքը, ինչպես նաեւ արդարադատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում նախատեսվող բարեփոխումները:






























