Ռուսաստանի հավաքականի եւ Լոնդոնի Արսենալի հարձակվող Անդրեյ Արշավինն իր կայքում կարծիք է հայտնել մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Ռուսաստան հանդիպման մասին:

«Ես կարծում եմ, որ մեզ սպասվում է բարդ հանդիպում անցկացնել: Մենք գիտենք, որ Հայաստանն ապրում է այդ հանդիպման սպասումով: Նաեւ գիտենք, որ մեր երկրպագուները հաղթանակ են ակնկալում հայերի նկատմամբ: Ես կարծում եմ, որ մեր խաղացողները կկարողանան արժանի ֆուտբոլ ցուցադրել: Հուսով եմ, որ Երեւանում չի ընդհատվի պաշտոնական խաղերում մեր անպարտելի շարքը»: