Հայաստան - Ռուսաստան խաղից առաջ իր կանխատեսումն է արել նաեւ Երեւանի Արարատի նախկին ավագ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը` championat.ru կայքում:

«Կանխատեսումների սիրահար չեմ, սակայն կարծում եմ, որ հաղթանակի հնարավորությունը 80/20 է` Ռուսաստանի օգտին: Իսկապես, կարծում եմ` հայկական հավաքականը քիչ շանսեր ունի: Ամեն դեպքում, Ռուսաստանն ունի ավելի փորձառու թիմ, որն ընտրական փուլում ամեն ինչ կանի եզրափակիչ մրցաշարում հայտնվելու համար: Նախորդ ընտրական շրջափուլը Ռուսաստանը ձախողել է:

Ես իրատեսական գնահատական եմ տալիս նախախաղային իրավիճակին եւ պնդում եմ, որ Ռուսաստանի հաջողության հնարավորությունն ավելի մեծ է: Բայց պետք չէ մոռանալ, որ ֆուտբոլում հնարավոր են անակնկալներ»: