Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Բարսելոնայի ռմբարկու Լիոնել Մեսին է, իսկ մարզիչը` Ռեալի աստղային առաջնորդ Ժոզե Մոուրինյոն է: France Football-ի տվյալներով, Մեսին տարեկան ստանում է 31 միլիոն եվրո: Երկրորդ տեղում Քրիշտիանու Ռոնալդուն է` 27,5 միլիոն, երրորդը Ուեյն Ռունին է` 20,7 միլիոն եվրո:
Ժոզե Մոուրինյոն տարեկան ստանում է 13,5 միլիոն եվրո: Բարսելոնայի մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատավարձը 10,5 միլիոն է, իսկ երրորդ տեղում Ինտերի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն է, որը 10,2 միլիոն է ստացել:




























