Ֆրանսիացի Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ, եւ այդ պաշտոնում կաշխատի եւս չորս տարի: Ընտրությունները, որոնք տեղի են ունեցել առանց այլընտրանքային թեկնածուի, կայացելեն Փարիզում, ՈՒԵՖԱ-ի կոնգրեսում: Քվեարկությանը մասնակցել է եվրոպական ազգային ասոցիացիաների 53  ներկայացուցիչ:

«Այսօր ես շնորհակալ եմ «նոր ընկերներին», նրանց, ովքեր իմ թեկնածությունն են պաշտպանել: Առաջին հերթին ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ազգային ասոցիացիաների իմ ընկերներ: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում, որ հավատացել եք ինձ»,-ասել է Պլատինին: 

Նա շնորհակալական խոսքեր է հղել նաեւ  ՈՒԵՖԱ-ի վարչակազմին, ինչպես նաեւ գովել է «այն մարզիչներին եւ կանավորներին, ովքեր էնտոզիազմից եւ խաղի նկատմամբ սիրուց իրենց նվիրում են ֆուտբոլին»: «Նրանք մեր երեխաներին փոխանցում են արժեքներ եւ յուրովի փորձում են մեր հասարակությունը դաձնել ավելի լավը»,-հավելել է ՈՒԵՖԱ-ի նախագահը:

Պլատինին ՈՒԵՖԱ-ն նախագահել է 2007 թվականին, ընտրություններում հաղթելով շվեդ Լեննարտ Յուհանսոնին, որը ֆուտբոլային կառույցի` Հին խորհրդի նախագահն է եղել շուրջ 16 տարի: