Իռլանդիայի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Էյդեն Մակդիգին չէր սպասում, որ Հայաստանի ազգային հավաքականն այդքան լավ կխաղար «Եվրո-2012»-ի առաջնության ընտրական փուլում, հաղորդել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հայերը, որ մարտի 26-ին ընդունելու են Ռուսաստանի հավաքականին, 4 խաղում 7 միավոր են վաստակել: Նույնքան ունեն իռլանդացիներն ու սլովակները, իսկ առաջին տեղում Դիկ Ադվոկատի սաներն են` 9 միավորով:

«Մեզ շատ բարդ խումբ է բաժին հասել: Առաջնությունից առաջ թվում էր, թե Հայաստանի հետ խաղում երեք միավոր կվաստակենք: Մենք հաղթեցինք 1:0 հաշվով, եւ բոլորն ասում էին, թե դա վատ արդյունք է: Իսկ հայերը շատ միավորներ վաստակեցին եւ այժմ մեր կողքին են»,- ասել է Մակդիգին: