Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Championat.ru-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի թիմը լավագույններից մեկն է պատմության մեջ:

«Վստահ եմ` ֆուտբոլասերներին շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Ես կարծում եմ, որ Հայաստանն այժմ ունի լավագույն թիմերից մեկը պատմության մեջ: Ռուսաստանի հավաքականի համար Հայաստանի հետ խաղը կլինի շատ կարեւոր եւ դժվար: Մեր մրցակիցը հետ է ընդամենը երկու միավո: Այդ պատճառով պարտադիր է հաղթել: Եթե մենք հաղթենք, ապա մոտակա հավաքականից կպոկվենք հինգ միավորով: Բայց նախ անհրաժեշտ է հաղթանակի հասնել: Դա ժվար կլինի անել»,- ասել է Ադվոկատը: