Հայաստան-Ռուսաստան` մարտի 26-ին տեղի ունենալիք ընտրական խաղը դեռեւս  մեծ հետաքրքրություն չի վայելում խաղադրույքներ կատարող հայ ֆուտբոլասերների շրջանում: Համենայնդեպս, դա են վկայում ոչ միայն ֆուտբոլասերների շրջանում ծավալվող քննարկումները, այնպես էլ բուքմեյքերական ընկերություններում կատարվող խաղադրույքները: Բուքմեյքերական ընկերությունները ֆուտբոլասերների պասիվությունը բացատրում են այն հանգամանքով, որ խաղին դեռ մի քանի օր ժամանակ կա եւ սովորաբար աշխուժություն նկատվում է խաղի նախօրեին:

Toto բուքմեյքերական ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ֆուտբոլասերները զանգահարում եւ հետաքրքրվում են խաղով, սակայն խաղադրույքներ առայժմ չեն կատարում, նրանց տրամադրություններից դատելով` հավատում են Հայաստանի հաղթանակին: Հետաքրքիր էր նաեւ, թե ո՞ր ֆուտբոլասերներն են ավելի ակտիվ` իգակա՞ն, թե՞ արական սեռի: «Արական սեռի»,- պատասխանեցին ընկերությունից եւ հավելեցին, թե խրախուսելի կլիներ, եթե ֆուտբոլով հետաքրքրվեին նաեւ կանայք ու աղջիկները:    

Գրեթե նույն պատկերն է VIVARO-ում, աշխուժություն առայժմ չի նկատվում, սակայն խաղադրույքները հուշում են, որ ֆավորիտը Ռուսաստանն է: «Եվրոֆուտբոլից» էլ հայտնեցին, որ «առայժմ խաղ չեն առաջարկել, սակայն առաջիկա երկու օրերին պատրաստ կլինեն ընդունել ֆուտբոլասերների խաղադրույքները»: 

Ինչեւէ, ներկայացնենք խաղի արդյունքի համար այս պահի դրությամբ առաջարկվող գործակիցները.

Wiliam Hill-միջազգային բուքմեյքերական  ընկերություն.

Հայաստան- 7:00

Ոչ ոքի-3.60

Ռուսաստան-1.57

 VIVARO

Հայաստան-7

Ոչ ոքի-3,65

Ռուսաստան-1,51

Toto

Հայաստան-5, 55

Ոչ ոքի-3,4

Ռուսաստան-1,65

Այսինքն, բուքմեյքերների ներկայացրած գործակիցներից պարզ է դառնում, որ խաղի ֆավորիտը Ռուսաստանն է։

Նշենք, որ «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում` ժամը 19-ին: