Գլեյզերների ընտանիքին պատկանող Մանչեսթեր Յունայթեդ ակումբը հաշվետու ֆինանսական տարում` 2010թ. հունիսի 30-ի դրությամբ կրել է 108,9 միլիոն ֆունտ ստերլինգի կորուստ: Մեկ տարի առաջ ակումբը 21 միլիոնի շահույթ ուներ, սակայն հիմնականում Քրիշտիանու Ռոնալդուին Ռեալին վաճառելու շնորհիվ:
Անգլիական Պրեմյեր լիգայի ակումբներից ֆինանսական կորուստների ռեկորդը պատկանում է Չելսիին: Ռոման Աբրամովիչի ակումբը 2005-ին 132 միլիոն ֆունտ ստերլինգի վնաս էր ունեցել:




























