2010թ. աշնանը Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում sms-ով հուշումներ ուղարկելու եւ դրանցից օգտվելու համար որակազրկվել են Ֆրանսիայի հավաքականի ավագ Առնո Օշարը` ցմահ, անդամներ Սեբաստիան Ֆելլերը` երեք տարով եւ Կիրիլ Մարզոլոն` հինգ տարով:

Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիան հետաքննություն է անցկացրել եւ կարգապահական կոմիտեի նիստում ապացուցել, որ հավաքականի պահեստային խաղացող Մարզոլոն, նաեւ Օշարը պարտիաների ընթացքում հնարավորություն են ունեցել համակարգչային ծրագրով իմանալ ճիշտ քայլերը եւ դրանք sms-ով հաղորդել Ֆելլերին, որը Օլիմպիադայի ընթացքում խաղերընկերներից մոտ 200 կարճ հաղորդագրություն է ստացել: Ֆեդերացիայի փոխնախագահը հնարավորություն է ունեցել ծանոթանալ հաղորդագրությունների բովանդակությանը: Մեղադրվողների փաստաբանները հիշեցրել են, որ դատական պրակտիկայում sms-ի բովանդակությունը չի կարող ապացույց դիտվել, սակայն շախմատիստների դեմ վկայություն է տվել նաեւ թիմի առաջատար Մաքսիմ Վաշյե Լագրավը, որը հաստատել է հուշումների փաստը, հաղորդում է Eurosport-ը: