Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան ընտրական հանդիպումից առաջ ռուսների գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Sovsport.ru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանն ինչպես երբեւէ մոտ է խմբից դուրս գալուն: Ադվոկատի խոսքով, դա ոգեւորում է Հայաստանի հավաքականին, եւ ամեն ինչ պարզ կդառնա հենց Հայաստանի եւ Ռուսաստանի թիմերի հանդիպումներում, սակայն խմբում յուրաքանչյուրն էլ ի զորու է անակնկալ մատուցել: