Շախմատի Ամբեր-մրցաշարի 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ` հաղթանակով ավարտելով կույր պարտիան եւ ոչ ոքի խաղալով արագ շախմատում:
Միանձնյա առաջատար Արոնյանը մեծացրեց առավելությունը Մագնուս Կարլսենի նկատմամբ, որը ոչ ոքի` 1:1 հաշվով ավարտեց պայքարը Վիշվանաթան Անանդի հետ: Արոնյանն ունի 13, Կարլսենը` 12 միավոր:




























