Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը մարտի 26-ին Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնության Հայաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպումից առաջ Մոսկվայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում հանդիպել է լրագրողների հետ:

Հոլանդացի մասնագետը հայտարարել է, որ Հայաստանը եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարում Ռուսաստանի մրցակիցն է եւ այդ մրցակցին չեզոքացնել թույլ կտա միայն հաղթանակը:

Ադվոկատը նաեւ նշել է, որ նախկինում երբեւէ հայկական թիմերի հետ չի հանդիպել, սակայն Հայաստանի արդյունքները խմբում, նաեւ տեսագրությունները վկայում են, որ մրցակիցն ուժեղ է, խաղում է ագրեսիվ եւ աթլետիկ ֆուտբոլ, եւ Հայաստանի հավաքականին հաղթելու համար անհրաժեշտ կլինի խաղալ այնպես, ինչպես արտագնա խաղերում Ռուսաստանը մրցել է Իռլանդիայի եւ Մակեդոնիայի հետ` կենտրոնացած եւ լիարժեք խաղով: