Ֆրանսիայի գեղասահքի ֆեդերացիան նամակ է հղել Գեղասահքի միջազգային միությանը, առաջարկելով 2012 թվականի Ճապոնիայում կայանալիք աշխարհի առաջնությունը հետաձգել: Այս մասին հաղորդում է SportBox-ը:
«Մենք սիրտ ունենք եւ մենք ցանկանում ենք աջակցել Ճապոնիային այս դժվար պահին: Մենք պատրաստ ենք հրաժարվել Նիցցայում աշխարհի առաջնությունից, որը պետք է կայանա 2012-ին եւ այդ իրավունքը տանք Ճապոնիային»,- Ֆրանսիայի ֆեդերացիայի նախագահ Դիդյե Գայագեի խոսքերն է մեջբերում FFSG պաշտոնական կայքը:





























