Հայտնի վրացի ֆուտբոլիստ Գեորգի Դեմերտրաձեն ապօրինի վիճակախաղի` տոտալիզատորի, դրամաշորթության եւ կրիմինալի հետ կապերի համար դատապարտվել է վեց տարվա ազատազրկման:
Դեմետրաձեն ձերբակալվել էր անցած ամռանը Թբիլիսիում, ապօրինի տոտալիզատորում 140 հազար դոլար տանուլ տված Դավիթ Պեիկրիշվիլիից գումարը պահանջելու պահին:
Դեմետրաձեի փաստաբանները բողոքարկելու են Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը:
Ֆուտբոլիստը հանդես է եկել Թբիլիսիի Դինամոյում, Ֆեյենորդում, Ալանիայում, Մոսկվայի Լոկոմոտիվում, Կիեւի Դինամոյում, Ռեալ Սոսյեդադում, Դոնեցկի Մետալուրգում, Մաքքաբիում, Կիեւի Արսենալում եւ Բաքու թիմում:




























