Երեւանի մամուլի ակումբը «Ինտերնյուս Նեթուորքի» տրամադրած դրամաշնորհի շրջանակներում իրականացնում է «Հայաստան-Թուրքիա երկխոսության զարգացում» ծրագիրը:
Մայիսի 2-18-ին այդ ծրագրով նախատեսվում է հայ եւ թուրք 16 լրագրողների գործնական շրջագայություն Թուրքիայում եւ Հայաստանում: Լրագրողներն ավտոբուսով անցնելու են Ադանայից մինչեւ Մեղրի ընկած բազմաթիվ բնակավայրերով եւ ընթացքում համատեղ պատրաստելու են տեսանյութեր, հարցազրույցներ, վերլուծականներ, որոնք հրապարակվելու են հայկական եւ թուրքակական լրատվամիջոցներում:
Երեւանի մամուլի ակումբը հայտարարում է հիշյալ ծրագրի մասնակիցների ընտրության մրցույթ: Հետաքրքրված լրագրողներին խնդրում ենք մինչեւ մարտի 31-ը ժամը 17:00-ն [email protected] էլ-փոստի հասցեով ներկայացնել ինքնակենսագրական եւ ծրագրի նկատմամբ հետաքրքրության նամակ: Խնդրում ենք նկատի առնել, որ անգլերեն կամ թուրքերեն լեզվի իմացությունը պարտադիր է:




























