Շախմատի Ամբեր-մրցաշարի նախավերջին` 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը 1,5:0,5 հաշվով առավելության հասավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ունի 14,5 միավոր: Նրանից մեկ միավոր է հետ Մագնուս Կարլսենը, որը պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին: