«Առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ Հովհաննես Թամամյանի առնչությամբ, ով 2011թ. փետրվարի 25-ին հեռացվել էր համակարգից:
Հիշեցնենք, որ ազատման հիմնական պատճառը եղել էր այն, որ Հ.Թամամյանի անմիջական ցուցումով սպանության մեղադրանք էր բարդվել ԱԺ նախագահի նախկին խորհրդական Հովհաննես Շահինյանի քրոջ որդու վրա: Այժմ իշխանությունները որոշել են, Հովիկ Թամամյանի դեմ պատրաստվող քրեական գործերին համալրել վերջին տարիների ամենաաղմկահարույց գործերից մեկը` Լեւոն Գուլյանի «ինքնասպանության» գործը, որին հարցաքննողը եղել է Հովիկ Թամամյանը։
Հիշեցնենք, որ 2007 թվականի մայիսի 12-ին Լեւոն Գուլյանը մահացել է ՀՀ ոստիկանության շենքում, ուր նա հրավիրվել էր ցուցմունքներ տալու` որպես սպանության վկա: 2007 թվականից ի վեր այս գործը հասարակական քննարկումների ուշադրության կենտրոնում է եղել, անցկացվել են բազմաթիվ միջոցառումենր, մամլո ասուլիսներ, որոնց պահանջնե է եղել պարզել ճշմարտությունը:



























