«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» եւ «Ռուսհիդրո» ընկերություններն ավարտել են «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ի բաժնետոմսերի 90 տոկոսի առքուվաճառքի գործարքը: Այդ ընկերության հիմնական ակտիվը Սեւան-Հրազդան ՀԷԿ-ն է:
Բաժնետոմսերի փաթեթը գնել է «Ռուսհիդրոյի» դուստր-ձեռնարկությունը` «Հիդրոինվեստը»:
Սեւան-Հրազդանի կասկադը ներառում է 7 դերիվացիոն հիդրոէլեկտրակայաններ` Հրազդան գետի վրա: Կայաններում 21 հիդրոագրեգատներ են տեղակայված` 561 ՄՎտ հզորությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2010-ի վերջին «Ռուսհիդրոյի» վարչության նախագահ Եվգենի Դոդն ասել էր, որ ծրագրում են շուտ ավարտել գործարքը:





























