Ֆրանսիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 2-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարան Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ Վլադիմիր Պողոսյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Արման Փաշիկյանը խաղացին ոչ ոքի:

100 տոկոսանոց արդյունքով առաջատարների թվում են Ավետիք Գրգորյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր- Սահակյանը: