Գերծանրքաշային բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւը ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի ռմբարկու Անդրեյ Արշավինի կայքում պատմել է մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Ռուսաստան հանդիպումից իր սպասումների մասին:
«Ես պետք է մեկնեի Երեւան` մեր հավաքականին եւ իմ ընկեր Արշավինին աջակցելու համար: Սակայն, կարծես` չի ստացվի: Տոմսերը չեմ վերադարձնի` հնարավոր է վերջին պահին մեկնեմ: Շատ եմ ցանկանում Ռուսաստանի հավաքականի երկրպագուների հետ լինել Երեւանի ստադիոնի տրիբունայում: Շնորհակալ եմ բոլորին, ով լինելու է այնտեղ: Ձեր աջակցությունը շատ կարեւոր է այսպիսի դժվար պահերին, առավել եւս, որ հանդիպումը մրցակցի խաղադաշտում է: Վերջին շրջանում լրատվամիջոցները բազմաթիվ բացասական գնահատականներ են տվել մեր հավաքականի խաղին: Այդ թեմայով ես խոսել եմ Անդրեյ Արշավինի հետ: Վստահ եղեք, որ մեր տղաները կանեն հնարավորն ու անհնարը` Երեւանում հաղթելու համար»:




























