Երկրպագուների համառուսաստանյան միավորման ղեկավար Ալեքսանդր Շպրիգինը «Նորությունների ռուսական ծառայության» հետ զրույցում արձագանքել է այն լուրերին, թե Հայաստանի ոստիկանությունը մարտի 26-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման ռուս երկրպագուներին ստադիոն մտնելուց առաջ ենթարկելու է ալկոթեստի:
Շպրիգինի արձագանքը հեգնական ու սպառնալից է ստացվել:
«Հայերը հնարամիտ են: Դա պետք է ընկալել որպես ռուսական ֆուտբոլի զարգացման վկայություն: Նախկինում ամբողջ աշխարհում վախենում էին անգլիացի երկրպագուներից, այժմ` ռուսներից եւ չեն իմանում, ինչ հորինեն:
Պատասխան հանդիպմանը մենք կառաջարկենք մեր ոստիկանությանը նույնպես ինչ-որ բան հորինել, օրինակ` կարելի է արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգող թեստ կիրառել»,- ասել է Շպրիգինը:



























