Չմշկասահորդների միջազգային միությունը որոշել է գեղասահքի աշխարհի առաջնության անցկացումը վստահել Մոսկվային: Առաջնությունը տեղի կունենա ապրիլի 25-ից մայիսի 1-ը:
Աշխարհի առաջնությունը պետք է ընդուներ Տոկիոն, սակայն երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքների պատճառով Ճապոնիան հրաժարվեց:
Մոսկվայից բացի մրցաշարն ընդունելու ցանկություն էին հայտնել նաեւ Ավստրիայի Գրացը, Կանադայի Վանկուվերը, Խորվաթիայի Զագրեբը, Ֆինլանդիայի Տուրկուն եւ ԱՄՆ-ի Կոլորադո Սպրինգսն ու Լեյք Փլեսիդը:




























