Հայաստանի ոստիկանությունը խստացված ռեժիմով է աշխատելու Եվրոպայի ֆուտբոլի 2012թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան խաղին, որ կայանալու է Երեւանում մարտի 26-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նրա խոսքով, այդ օրը ոստիկանությունը հատուկ ռեժիմով է աշխատելու ոչ միայն մարզադաշտի, այլեւ ողջ մայրաքաղաքի տարածքում. «Ոչ սթափ վիճակում գտնվող երկրպագուների մուտքը մարզադաշտ արգելվելու է»: