Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը իր նախկին ակումբի` Սանկտ Պետերբուրգի Զենիթի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ մրցաշարային վիճակի պատճառով յուրաքանչյուր հանդիպում Հայաստանի թիմի համար յուրահատուկ, Ռուսաստանի հետ խաղն առավել եւս, քանի որ շատ ուժեղ է մրցակից է հյուր գալիս:
Հովսեփյանը վստահեցրել է, որ Հանրապետական ստադիոնի խաղադաշտը շատ լավ վիճակում է եւ գորգ է հիշեցնում: Հայկական ֆուտբոլի վետերանը խոստացել է եւս 2-3 տարի շարունակել խաղալ:





























