Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինծառայության 2019-ի ամառային զորակոչից տարկետում տալ ասպիրանտուրայում սովորող 22-ամյա Դավիթ Զավենի Մարկոսյանին եւ 24-ամյա Արման Աշոտի Աթանեսյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նրանք տարկետում են ստանում կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճում ունենալու համար:
Դավիթ Մարկոսյանն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան եւ տարկետումը տրվում է մինչև ուսումնառության ավարտը՝ 2021-ի ամառային զորակոչը:
24-ամյա Արման Աշոտի Աթանեսյանն ընդունվել է ՀՀ ԳԱԱ /մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը:





























