Րաֆֆի Հովհաննիսյանը, հացադուլ հայտարարելով, նպատակ ունի ցույց տալ, որ մեզնից յուրաանչյուրը ցանկության դեպքում, կարող է ազդել դեպքերի ընթացքի վրա. միաժամանակ, նրա կողմից նախաձեռնված այս քայլն ինչ-որ տեղ կարելի է բարոնմյունհաուզենական, ասպետական որակել։Մարտի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց  ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նրա խոսքով,  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի քայլն արտաքուստ քաղաքական, ներքուստ՝ հեգեւոր իմաստ ունի։ «Այն քննարկումները, թե Հովհհանիսյանը անհասկանալի ակցիա է սկսել՝ ոչ այն է քաղաքական հացադուլ, ոչ այն է, կրոնական ծոմապահություն, չեն բացում այն խնդրի էությունը, որը հենց Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ է։ Իրականում նրա այս քայլը քաղաքականի եւ հոգեւորի միացում էր, որը նախեւառաջ նպատակ ուներ ազդել մարդկանց հոգեբանության վրա։ Ավելին, չեմ կարծում, որ այս քայլն ակտիվ քաղաքական խնդրի ձեւակերպում ունի։ Հանուն որիշի բարեկեցության իրեն զոհաբերելու Րաֆֆի Հովհաննիսյանի մղումը ասպետական որոշ տարրեր է պարունակում»,- նկատեց ազգագրագետը՝ ավելացնելով, որ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի կողմից հայտարարված հացադուլի մեջ ավելի շատ խորհրդանիշներ է տեսնում, քան ուղղակի քայլ՝ ուղղակի արդյունքի հասնելու համար։

Ասուլիսի մյուս բանախոս, հոգեբան Կարինե Նալչաջյանն իր հերթին ավելացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նմանօրինակ քայլն ինքը դիտարկում է իբրեւ մի արարք, որին կարող է գնալ դժգոհ ցանկացած մարդ։ «Նա մի հայ մարդ է, ով դժգոհ է երկրում առկա իրավիճակից եւ փորձում է նման  կերպ արտահայտել իր բողոքը։ Սակայն հացադուլի գնալը բավական ազդեցիկ քայլ է, իսկ Հովհհանիսյանի ներկա կերպարը՝ լավ աշխատող ձեւ»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր լրանում է  մարտի 25-ին, լրանում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարած հացադուլի 9-րդ օրը։ Նա հայտարարել է, որ հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ մարմինը կդիմանա։