Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր, մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսում  հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ընտրական հանդիպումն իր համար հերթական պատասխանատու խաղն է եւ խնդիրը լավ որակի ֆուտբոլ ցուցադրելն է, Ռուսաստանին էլ ֆավորիտ չի համարում: Մինասյանը մեծ նշանակություն չի տալիս նաեւ սեփական խաղադաշտի գործոնին. եթե թիմը բարձրակարգ է` սեփական կամ մրցակցի խաղադաշտի գործոնը կարեւոր չէ, բայց հայ ֆուտբոլասերի աջակցությունը կօգնի, իսկ ամենամեծ պարգեւը կլինի երեք միավորը, - նշեց Մինասյանը:

Հայաստանի հավաքականի միակ կորուստը վնասվածք ստացած Արարատ Առաքելյանն է, որին կարող են փոխարինել Արթուր Յուսպաշյանն ու Վալերի Ալեքսանյանը: Վնասվածք ունեցող այլ ֆուտբոլիստ կազմում չկա: