Բուլղարացի հռչակավոր պայծառատես Վանգան, ժամանակին գուշակել էր ճապոնիայի միջուկային աղետը, որի արդյունքում, ըստ նրա, կոչնչանա հյուսիսային կիսագնդի ողջ կենդանական ու բուսական աշխարհը:

Այս մասին կարելի է տեղեկանալ լեգենդար գուշակի 2011թվականի գրառումներից. Կույր պայծառատեսը գուշակել էր, որ միջուկային ռադիացիայի հետեւանքով, հյուսիսային կիսագնդում կենդանի ոչինչ չի մնա, որից հետո մահմեդականները քիմիական պատերազմ կսկսեն ողջ մնացած եվրոպացիների դեմ, հաղորդում է «ՌԲԿ»-ն:

Գուշակությունների հետ կապված հարկ է նշել, որ մի քանի օր առաջ տեղացած անձրեւի հետեւանքով ճապոնիայի մի շարք շրջաններում հայտնաբերվել են ցեսյումի եւ յոդի ռադիոակտիվ մասնիկներ։

Վանգան (Վանգելիա Պանդաեւ Գուշտերովա) ծնվել է 1911թ հունվարի 31-ին Օսմանյան կայսրությունում։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Բուլղարիայի սահմանին մոտ գտնվող Պետրիչ գյուղում։ տեղեկություններ կան, որ Վանգան գուշակել է նաեւ ԽՍՀՄ-ի  անկումը, Չեռնոբիլի ատոմային կայանի վթարը, ռուսական «Կուրսկ» սուզանավի խորտակումը, ԱՄՆ- ի սեպտեմբերի 11-ի դեպքերը, եւ ուրիշ շատ աղետներ։