Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում մարտի 24-ին նռնակ է պայթել, տուժել է մատուցողուհին:

«Տղամարդը լուսաձայնային նռնակ է պայթեցրել։ Պայթյունի արդյունքում կոտրվել են ապակիները, որոնք էլ վնասել են մատուցողուհուն»,- լրագրողներին հաղորդել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

Հանցագործը հասցրել է փախչել, նրան հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։