Կույր եւ արագ շախմատի Ամբեր մրցաշարի հիմնադիր եւ կազմակերպիչ հոլանդացի շախմատիստ եւ միլիոնատեր Յոպ վան Օստերոմը (նա դեռեւս 1966-ին հիմնադրել է աշխարհի առաջին համակարգչային-ծրագրային ընկերություններից մեկը` Volmac Software Group -ը) հայտարարել է, որ այլեւս մրցաշարը չի անցկացվելու եւ Ամբերի պատմությունն այսքանով ավարտված է:

Ամբերի բոլոր հաղթողները.

1992 - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)
1993 - Լյուբոմիր Լյուբոեւիչ (Հարավսլավիա)
1994 - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
1995 - Անատոլի Կարպով (Ռուսաստան)
1996 - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
1997 - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
1998 - Ալեքսեյ Շիրով (Իսպանիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
1999 - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
2000 - Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)
2001 - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա)
2002 - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)
2003 - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
2004 - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
2005 - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
2006 - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)
2007 - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
2008 - Լեւոն Արոնյան (Հայաստան)
2009 - Լեւոն Արոնյան (Հայաստան)
2010 - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)
2011 - Լեւոն Արոնյան (Հայաստան)