ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը իր թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դավութօղլուի հետ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվությա եւ մամուլի դեպարտամենտը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն առնչվեղ պայմանավորվածությունների իրացման հարցերը: Մտքեր են փոխանակվել նաեւ մի շարք արդիական միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերություններում առկա դրական առաջընթացի, Իրանի միջուկային ծրագրի եւ այլնի վերաբերյալ: Առանձին անդրադարձ եղավ կիպրական կարգավորմանը:




























