Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան խաղի նախօրեին Երեւանում հանդիպեցին երկու երկրների վետերանների թիմերը:
Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 4:4 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գնդակ են խփել Էդուարդ Մարկարովը, Նազար Պետրոսյանը, Արմեն Շահգելդյանը եւ Վարազդատ Ավետիսյանը: Ռուսաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել Միխայիլ Գերծկովիչը, Վալերի Խաչանյանը, Յուրի Կովտունը եւ Պավել Ռոսոպովը:




























