Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան խաղից առաջ վերջին անգամ հանդիպեց լրագրողների հետ: Երեւանի Հանրապետական ստադիոնում կայացած մամուլի ասուլիսում Ադվոկատը նշեց, որ սպասում է հետաքրքիր եւ դիտարժան հանդիպում, քանի որ երկու թիմերն էլ նախընտրում են հարձակողական եւ բաց ֆուտբոլ: Ադվոկատը գնահատելով ռուս ֆուտբոլիստների մարզավիճակը` հավաստիացրեց, որ բոլորն էլ լավ ֆունկցիոնալ վիճակում են: Մրցաշրջանը արդեն մեկնարկել է եւ եղել են նաեւ եվրագավաթային հանդիպումներ: Ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը: Հայաստանի հավաքականին գնահատական տալով` Ադվոկատը կարծիք հայտնեց, որ Եվրոպայում թույլ մրցակիցներ արդեն չկան, իսկ հայկական թիմն ունի ոգի, բնավորություն, երբեմն դիմում է արկածախնդրության: