Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների միտինգ է տեղի ունեցել` «Ազատություն հիջաբին եւ խղճի բանտարկյալներին» կարգախոսով:

Ակցիայի մասնակիցները բողոքել են ադրբեջանական դպրոցներում շարունակվող հիջաբ կրելու արգելքի եւ կրոնական ու հասարակական գործիչների ձերբակալությունների դեմ:  Նրանց ձեռքերում եղել են ձերբակալված հաջի Զիլֆուղար Միքաիլզադեի, հաջի Մովսում Սամեդովի եւ այլոց լուսանկարները: Ակցիայի ավարտին հրապարակվել է միտինգի բանաձեւը, հաղորդում է Salamnews-ը: