Կոալիցիայի ռազմաօդային ուժերը շաբաթ գիշեր կրկին հերթական ավիահարվածներն են հասցրել Տրիպոլիի եւ այլ քաղաքների օբյեկտներին, հաղոդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով լիբիական  «Ալ Ջամահիրիա» հեռուստաընկերությունը:

Տրիպոլիի մերձակայքում կոալիցիոն ուժերի թիրախ է դարձել Տաժուրա շրջանը, որտեղ ռազմական օբյեկտներ են տեղակայված:

Օդային հարվածներ են հասցվել նաեւ ապստամբների վերահսկողության տակ գտնվող Միսրատա քաղաքից 50կմ արեւմուտք ընկած Զլիտեն քաղաքին եւ երկրի արեւմուտքում գտնվող Էլ Վատիա շրջանին, որտեղ խոշոր ռազմաբազա է տեղակայված:

Արեւմտյան կոալիցիայի ուժերն արդեն մի քանի օր ավիահարվածներ են հասցնում Լիբիային: Կոալիցիայի մեջ են մասնավորապես մտնում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան, Իտալիան, Իսպանիան, Դանիան եւ Բելգիան: