Ստեփանավանի բնակիչը փորձել է կողոպտել հարեւանի տունը, սակայն դիմել է փախուստի:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, թե Վարդաբլուր գյուղի բնակիչ, 1954թ. ծնված Լադուշ Ք.-ն ժամը 12-ի սահմաններում խոհանոցի պատուհանի ապակին կոտրելով՝ մուտք է գործել համագյուղացիներից մեկի տուն, տարբեր սենյակներից կենցաղային իրեր հավաքել, սակայն քիչ անց նկատելով տուն մտնող տանտիրոջը՝ իրերը թողնելով դիմել է փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20:05-ին, Լադուշ Ք.-ն բերման է ենթարկվել բաժին, կատարվում է քննություն: