Արկադի Անդրեասյանը ռուսական sportsdaily.ru-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հավաքականին հաղթելու համար Հայաստանի հավաքականը գլխից բարձ պետք է ցատկի, իսկ խմբում առաջին երկու տեղերից մեկը գրավելու հարցը ուղղակիորեն կախված է Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումների արդյունքից:

«Մենք անկանխատեսելի խումբ ունենք: Ռուսաստանը պարտվեց սլովակներին, իսկ հաղթեցինք Սլովակիային, բայց չկարողացանք առավելության հասնել Մակեդոնիայի նկատմամբ, իսկ Իռլանդիային պարտվեցինք: Ամեն ինչ խճճված է: Մեկնարկը այդ իմաստով ցուցանիշ չի կարող լինել: Կարեւոր է վերջնագիծը: Եթե հաղթենք Ռուսաստանին, ապա կարող ենք լավատեսությամբ առաջ շարժվել, սակայն իմ կարծիքով, ռուսներին հաղթելու համար Հայաստանի հավաքականը գլխից բարձր պետք է ցատկի: Մենք ավանդաբար լավ ենք խաղում սեփական խաղադաշտում: Եթե տղաները լարժեք խաղ ցուցադրեն եւ հաջողությունն էլ ուղեկից լինի, ապա ամեն ինչ հնարավոր է: Համառ պայքար է սպասվում, իսկ հաղթելու այն թիմը, որը կօգտագործի իր հնարավորությունները»,- նշել է Անդրեասյանը: