Եվրո 2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան խաղից ժամեր առաջ միջազգային եւ հայաստանյան բուքմեյքերները բարձրացրել են Հայաստանի հավաքականի հաղթելու հավանականությունը։

Միջազգային խոշոր բուքմեյքեր William Hill-ը բարձրացրել է Հայաստանի հավաքականի հաղթելու հավանականությունը 1 գործակցով՝  Հայաստանի հաղթանականի համար նախկինում սահմանված գործակիցը 7-ից իջեցնելով 6-ի։ Հայաստանյան Toto եւ Vivaro բուքմեյքերները նույնպես բարձրացրել են Հայաստանի հավաքականի հաղթելու հավանականությունը։ 

Այսպես՝ հայաստանյան բուքմեյքերները հանդիպումից մի քանի ժամ առաջ Հայաստանի հաղթանակի գործակիցը սահմանել են 5.5 գործակից նախկին 7-ի փոխարեն։  Իսկ Ռուսաստանի հաղթանակի գործակիցը 1.51-ից բարձրացել են 1.68-ի։  Այսինքն՝ հայաստանյան բուքմեյքերները եւս բարձրացրել են Հայաստանի հավաքականի հաղթանակի հավանականությունը։

Նշենք, որ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը տեղի է ունենալու ժամը 19։00-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։