Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբի Հայաստան - Ռուսաստան հանդիպումը Երեւանում ավարտվեց ոչ ոքի` 0:0 հաշվով:

Առաջին խաղակեսում մեկնարկային մի քանի րոպեների հավասար խաղից հետո Ռուսաստանի հավաքականը կարողացավ տիրել նախաձեռնությանը եւ խաղակեսի մեծ մասն անցկացնել Հայաստանի թիմի կիսադաշտում: Մի քանի անգամ դրությունը փրկեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Երկրորդ խաղակեսում Ռուսաստանի հավաքականի առավելությունն այդքան էլ ճնշող չէր, թեեւ Հայաստանի տուգանային հրապարակի մոտ գնդակն ավելի հաճախ էր հայտնվում: Մի քանի վտանգավոր հարված կատարեցին Կերժակովը, Արշավինն ու Շիրոկովը:

Հայաստանի հավաքականն իրական գոլային հնարավորություն այդպես էլ չստեղծեց:

Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով եւ Ռուսաստանը 10 միավորով խմբի առաջատարն է: Հայաստանն ունի 8 միավոր: Ավելի ուշ հանդիպում են Անդորրան ու Սլովակիան եւ Իռլանդիան ու Մակեդոնիան:

Հայաստանը հաջորդ հանդիպումը կանցկացնի դարձյալ Ռուսաստանի հետ, հունիսի 4-ին:

Հայաստան - Ռուսաստան - 0:0

Հայաստան. Բերեզովսկի, Մկոյան, Հայրապետյան (Արտակ Եդիգարյան, 67), Արզումանյան, Հովսեփյան, Մկրտչյան, Մալաքյան (Մանուչարյան, 49), Ղազարյան, Մխիթարյան,  Պիզելի (Արթուր Եդիգարյան, 57), Մովսիսյան  

Ռուսաստան. Ակինֆեեւ, Բերեզուցկի, Շիշկին, Իգնաշեւիչ, Ձագոեւ, Արշավին (Բիլյալետդինով, 90), Դենիսով, Զիրյանով, Շիրոկով, Ժիրկով, Կերժակով (Պոգրեբնյակ, 78)
Զգուշացումներ. Հայրապետյան (34) - Շիշկին (63)

Հարվածներ (դարպասին). 9 (3) - 13 (3)
Անկյունայիններ. 1 - 13


Խ

Հ

Ո

Պ

Գ

Մ

1. Ռուսաստան

5

3

1

1

6-3

10

2. Հայաստան

5

2

2

1

9-4

8

3. Իռլանդիա

4

2

1

1

7-5

7

4. Սլովակիա

4

2

1

1

4-4

7

5. Մակեդոնիա

4

1

1

2

4-4

4

6. Անդորրա

4

0

0

4

1-11

0

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի